Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 25/04/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 13

Կանադայում կանանց 40%-ը հանուն ինտերնետի պատրաստ է հրաժարվել սեքսով զբաղվելուց։ Երկրում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանադուհիները սեքսից բացի կարող են հրաժարվել նաև շոկոլադից. հարցված կանանց 66 %-ը համացանցը գերադասում է քաղցրավենիքից ու սուրճից։ Սոցիոլոգիական հարցման այս տվյալները ներկայացնում է QMI Agency-ն։

Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ տղամարդիկ նույնպես ինտերնետի մեծ սիրահար են։ Այսպես, կանադացի տղամարդկանց կեսը պատրաստակամություն է հայտնել չդիտել հեռուստացույց, եթե դրա փոխարենը իրենց ինտերնետ տրամադրեն։ Ավելին, նրանք պատրաստ են անգամ ամբողջ տարի ոգելից խմիչք չօգտագործել և փոխարենը ունենալ ինտերնետից օգտվելու հնարավորություն։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1214 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/08/2010