Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 06

ևSalma hayek & Penelope cruzՕգոստոսի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջուլիետա Հ.-ի բնակարան են մուտք գործել երկու աղջիկ, կապել տանտիրուհուն եւ տնից գողություն կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, երկու անհայտ կանայք ներկայանալով "Փարոս"-ի աշխատակիցներ` խաբեությամբ մուտք են գործել 1937 թ. ծնված Ջուլիետա Հ.-ի բնակարան, կպչուն ժապավենով եւ զուգագուլպաներով կապել նրան, ծեծի ենթարկել, պահանջել գումար, որից հետո հափշտակելով 200 հազար դրամ, 350 ԱՄՆ դոլար եւ ոսկյա մատանի` դիմել են փախուստի:

Կատարվում է նախաքննություն:

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1463 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/08/2010

Հոլիվուդյան դերասանուհի 42-ամյա Ջուլիա Ռոբերթսը հայտարարել է, որ ինքը հիդուիստ է: "Ես դավանում եմ հինդուիզմ",-հայտարարել է  Ջուլիա Ռոբերթսը: Դերասանուհու մայրը կաթոլիկ է եղել, իսկ հայրը՝ բապտիստ: Դերասանուհին որոշել է հինդուիզմ դավանել "Կեր, աղոթիր ու սիրիր" ֆիլմի նկարահանումների ժամանակ:  Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, Հնդկաստանում եւ Բալիի կղզում:

Այցելելով հինավուրց հնդկական սրբավայրեր, Ռոբերթսը չի կարողացել անտարբեր մնալ դրանց նկատմամբ: Այժմ դերասանուհին պարբերաբար այցելում է հնդկական եկեղեցի: Նոր ֆիլմում Ջուլիա Ռոբերթսը մարմնավորում է ամուսնալուծված մի կնոջ, ով ուղեւորվում է ճամփորդության՝ գտնելու ինքն իրեն: Աշխարհայացքի փոփոխությունն անդրադարձել է նաեւ պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ Ջուլիա Ռոբերթսի դիրքորոշման վրա: Այժմ նա հավաստիացնում է, որ իր երեխաները պետք է իրենց մոր դեմքին տեսնեն նրա ապրած տարիները:

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1537 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/08/2010

Արգենտինայի ազգային հավաքականի և FC Barcelona ի հարձակվող Լիոնել Մեսսին այնքան է խորացել Գալլահեր եղբայրների ստեղծագործություններով, որ ժամանակավորապես մոռացել է գնդակի մասին և ձեռքը կիթառ է վերցրել: 23-ամյա Մեսսին խումբ է հիմնադրել, որի ռեպերտուարը կազմված է Օազիսի երգերից: Ինքը` Մեսսին կկատարի Նոելի դերը: Հայտնի է, որ խմբի մեջ կա ևս մեկ ֆուտբոլիստ, բայց նրա անունը դեռևս հայտնի չէ:

Երգերը միակ բանը չեն, որ նորաստեղծ խումբը վերցրել է Օազիսից: Մեսսին կիսվեց լրագրողների հետ: «Մեր իմիջը կառուցված է 1990-ականների կեսերի Օազիսի ոճով: Մենք ունենք համապատասխան կեղծծամներ, հագուստ եւ արեւային ակնոցներ: Ես շատ ժամանակ եմ անց կացրել` փորձելով իմ շարժումները նմանեցնել Գալլահերի շարժումներին»:
Ֆուտբոլիստն արդեն հրավիրել է իր կուռքին` Նոելին, Լոնդոնում կայանալիք համերգին:
Մեսսին ծանոթացել է Օազիս խմբի ստեղծագործություններին հավաքականում իր թիմաակից Կառլոս Տևեսի միջոցով, ով մինչ այդ անձամբ ծանոթ է եղել Գալլահերի հետ:
«Անկեղծ ասած սկզբում ես չէի սպասում որ ինչ-որ շքեղ բան է լինելու, բայց նրանց երգերն ինձ դուր եկան: Հատկապես «Live Forever» и «Supersonic» երգերը»,-նշում է Մեսսին:
Երբ ֆուտբոլիստն իմացել է որ խումբը արդեն չկա, հայտարարել է, որ եթե Արգենտինան Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթի, ինքը չի խնայի ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1445 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 06/08/2010


"Hurriyet Daily News" պարբերականի օգոստոսի 3-ի համարում հրապարակված տեղեկության առիթով «Հայկական ժամանակ»–ի թղթակիցը զրուցել է երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

-Պարոն Հախվերդյան, "Hurriyet Daily News"-ում հրապարակում կա, որ թուրքական երաժշտական ընկերությունները նպատակ ունեն ձեռք բերել Ձեր երգերի հեղինակային իրավունքը և դրանք տարածել Թուրքիայում։ Կա՞ այդպիսի բան։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1458 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/08/2010


28.07.2010թ. թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում, հրազենային մարմնական վնասվածքներով նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Գործի քննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի և դիակների զննություն, նշանակվել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև թվով 10 դատաձգաբանական, թվով 3 դատակենսաբանական փորձաքննություններ, որպես վկաներ հարցաքննվել են մի խումբ պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներ, սպաներ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով։

Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ՊՆ ՔԾ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում շարունակվում է։

Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՊՆ ՔԾ պետի որոշմամբ ստեղծված քննչական խումբը։ Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր բոլոր վարկածները և Կարո Այվազյանի զորակոչի օրինականությունն ստուգելու համար։

Նախաքննության օրինականության նկատմամբ հս ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 5292 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 06/08/2010