17:43 (18+) Պոռնոինդուստրիան՝ կրկին նոր տեխնոլոգիաների տարածման առաջատար. 3D ձևաչափով առաջին պոռնոֆիլմն է նկարահանվում | |
Հոնկոնգի կինոարտադրողները սկսել են աշխարհում առաջին եռաչափ պոռնոֆիլմի նկարահանումը։ Ֆիլմը կկոչվի "3D սեքս և ձայն. առավելագույն էքստազ" և վարձույթում կհայտնվի 2011թ. մայիսին։ Այս մասին հայտնում են միջազգային գործակալությունները։ Ֆիլմի բյուջեն 20 մլն հոնկոնգյան դոլար է (մոտ 2,6 մլն ԱՄՆ դոլար)։Ֆիլմի հիմքում չինական դասական ստեղծագործություն է՝ Լի Յույի «Գորգ՝ մարմնական աղոթքի համար» վեպը։ 17-րդ դարում գրված վեպը երեք անգամ էկրանավորվել է 1990-ականներին։ Սյուժեն երիտասարդ տղամարդու մասին է, որը այլասերվածության մեջ թաթախված հանկարծ հասկանում է, թե որքան մեծ է իր սերը նախկին կնոջ հանդեպ։ Գլխավոր դերում նկարահանվելու համար պրոդյուսերները հրավիրել են ճապոնացի մոդել Խիրո Խայամային, ինչպես նաև ճապոնացի պոռնոաստղեր Յուկիկո Սուոյին ու Սաորի Խարային։ "Ավատարի" թողարկումից հետո 3D-ն ակնթարթորեն մոդայիկ դարձավ, քանի որ միայն կինոթատրոններից 2,7 մլրդ դոլար վաստակելու հնարավորություն տվող տեխնոլոգիան չի կարող ժողովրդական չդառնալ։Ինչպես գրում է ռուսական gazeta.ru-ն, իրականում պոռնոինդուստրիայում 3D-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու մասին առաջինը հայտարարել է Hustler ամսագիրը՝ հունվարի 16-ին ազդարարելով Ջեյմս Քեմերոնի ֆիլմի եռաչափ պոռնոնմանակման նկարահանումների մասին։ 3D տեխնոլոգիան պոռնոարտադրողները յուրացրել են դեռ շատ տասնամյակներ առաջ։ Ավելին, ինչ-որ իմաստով հենց նրանք են դա բացահայտել լայն հասարակության համար։ Նորագույն տեխնոլոգիայով առաջին նման ֆիլմը 1972թ. նկարահանված 4 Dimensions of Greta էրոտիկ կատակերգությունն է, որը պատմում է գերմանացի լրագրողի մասին, որը Անգլիայում փնտրում է Գրետա անունով կնոջը և սուզվում որոնումների մեջ 60-ականների Լոնդոնի սեքսուալ հեղափոխության և հիպիություն անող «սիրո զավակների» ազատ մթնոլորտում։ | |
|