Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 28 » Արմենիս ջանին մեռնեմ,,
21:25
Արմենիս ջանին մեռնեմ,,
Արմենչիկ..չսպանեեեեեեես...էսօր տենց առավոտը վեր կացա.. ու մի քանի պատճառ ինձ դրդեց էսօր քո կայքում պոստ անել..իմ *օլլ իթերեսթինգ*ախպեր.. հա ինչ էի ասում..լսի էս վերևի էն բանը էէէէէ էն որ շարժվում ա արի հանես էտ..զգացիր արի հանեՍՍՍՍՍ..հա հետո էսօր մտածում էի պարգևատրմանդ մասին..մտածեցի մտածեցի ասեցի մի հատ պոստն իրան վիզ հերիք ա..հա լավ հմիգ լրջով.. Ինչ լավ է, որ դու կաս… Այս խորդուբորդ ու սնամեջ կյանքում երբեմն մի լույս է անհրաժեշտ մարդուն, որ գոնե ինչ-որ մխիթարանքի պատ×առով արդարացում տա իր անցավոր գոյությանը: Ինչ լավ է, որ դու կաս… Մարդ ակամա, թեկուզ ինքն իր խղճի ու հոգու առաջ սկսում է պարտավորություն զգալ այն մարդու հանդեպ, ում մեջ գտել է իրեն, ում հետ կապնվել է անտես, բայց անհերքելի մի կապով: Եթե ասածներս ոչինչ չասեն քեզ, ապա հիշիր այն մանկիկին, որին երբ հարցնում են, թե այսինչին որքան ես սիրում: Փոխանակ պատասխանի, ձեռքերն է տարածում ցույց տալու համար սիրո անչափելի չափը: Այդպես էլ ահա համարիր, որ խոհերս ու հույզերս եմ տարածել ոչ թե աջ ու ձախ,այլ հենց քո առջև.. Բոլորիս մեջ էլ կա մանուկը, արվեստագետի ու ստեղծագործողի մեջ ավելի ակնհայտ է նա: Նա քնած է, բայց արթնանում է երբեմն ու իր թարթող աչքերով հերոսաբար պահանջում է իր անմեղ ցանկությունների կանխավճարը նրանից, ում մեջ որ կա ու ապրում է: Նա իր գոյության մասին երբեմն ու հաճախ հիշեցնում է և որքան էլ սառնասրտորեն փորձենք փակել մեր հոգու ականջները չլսելու կաղկանձն ու աղիողորմ ճիչը նրա, միևնույնն է կթնգթնգա այնքան մինչև արտասուքից խաշված դեմքի վրա արդեն չենք կարողանա չկարդալ մեր սեփական եսը: Քո մեջ այդ մանուկին գտավ իմ մանուկը… Ինչ լավ է, որ դու կաս…
Կատեգորիա: Soffamiredo | Դիտվել է: 681 | Հեղինակ: SoFFaMiredo | Թեգեր: Friendship, ArmenRock, Soffamiredo, armenchik | Վարկանիշ: 5.0/2